Ադրբեջանցուն պատկանող բեռնանավում զանգվածային թունավորում է տեղի ունեցել
SOCIETYPalmali ընկերությունների խմբի Araz River բեռնանավում, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին, թունավոր գազով զանգվածային թունավորում է տեղի ունեցել: Անձնակազմի մի անդամ մահացել է, երկու նավաստի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իտալական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել իտալական Վաստո նավահանգստի շրջանում:
Նավահանգստից դուրս գալուց հետո ռուսաստանյան դրոշով լողացող բեռնանավի անձնակազմի երեք անդամներ սկսել են մաքրություն կատարել նավի վրա: Նրանց կողմից օգտագործված քիմիական նյութերը թունավոր գազեր են տարածել, ինչի հետեւանքով մեկ նավաստի տեղում մահացել է, երկուսն էլ հոսպիտալացվել են: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Araz River բեռնանավը վերադարձել է Վաստո նավահանգիստ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



