Ադրբեջանցուն պատկանող բեռնանավում զանգվածային թունավորում է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPalmali ընկերությունների խմբի Araz River բեռնանավում, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին, թունավոր գազով զանգվածային թունավորում է տեղի ունեցել: Անձնակազմի մի անդամ մահացել է, երկու նավաստի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իտալական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել իտալական Վաստո նավահանգստի շրջանում:
Նավահանգստից դուրս գալուց հետո ռուսաստանյան դրոշով լողացող բեռնանավի անձնակազմի երեք անդամներ սկսել են մաքրություն կատարել նավի վրա: Նրանց կողմից օգտագործված քիմիական նյութերը թունավոր գազեր են տարածել, ինչի հետեւանքով մեկ նավաստի տեղում մահացել է, երկուսն էլ հոսպիտալացվել են: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Araz River բեռնանավը վերադարձել է Վաստո նավահանգիստ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



