Իրանում ոչնչացվել են երկու ահաբեկչական խմբավորումներ
МЕЖДУНАРОДНОЕԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել է վեց ահաբեկիչ, ևս երկուսը՝ ձերբակալվել։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի և այլ անվտանգության ու հետախուզության գործակալությունների համատեղ գործողության ընթացքում Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում և հարավում հայտնաբերվել և ոչնչացվել են ահաբեկիչների երկու ապաստարաններ։
Մի շարք առանձին գործողությունների ընթացքում սպանվել են վեց մարզված ահաբեկիչներ, որոնք պլանավորում էին ինքնասպանական պայթյուններ և դիվերսիաներ։ Բացի այդ, ձերբակալվել են երկու ահաբեկիչներ, որոնցից առգրավվել է 25 կգ պայթուցիկ նյութ և ռումբ։
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



