Իրանում ոչնչացվել են երկու ահաբեկչական խմբավորումներ
INTERNATIONAL NEWSԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել է վեց ահաբեկիչ, ևս երկուսը՝ ձերբակալվել։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի և այլ անվտանգության ու հետախուզության գործակալությունների համատեղ գործողության ընթացքում Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում և հարավում հայտնաբերվել և ոչնչացվել են ահաբեկիչների երկու ապաստարաններ։
Մի շարք առանձին գործողությունների ընթացքում սպանվել են վեց մարզված ահաբեկիչներ, որոնք պլանավորում էին ինքնասպանական պայթյուններ և դիվերսիաներ։ Բացի այդ, ձերբակալվել են երկու ահաբեկիչներ, որոնցից առգրավվել է 25 կգ պայթուցիկ նյութ և ռումբ։
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar
4
AraratBank Announces Change in Executive Leadership



