Իրանում ոչնչացվել են երկու ահաբեկչական խմբավորումներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել է վեց ահաբեկիչ, ևս երկուսը՝ ձերբակալվել։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի և այլ անվտանգության ու հետախուզության գործակալությունների համատեղ գործողության ընթացքում Սիստան և Բելուջիստան նահանգի հյուսիսում և հարավում հայտնաբերվել և ոչնչացվել են ահաբեկիչների երկու ապաստարաններ։
Մի շարք առանձին գործողությունների ընթացքում սպանվել են վեց մարզված ահաբեկիչներ, որոնք պլանավորում էին ինքնասպանական պայթյուններ և դիվերսիաներ։ Բացի այդ, ձերբակալվել են երկու ահաբեկիչներ, որոնցից առգրավվել է 25 կգ պայթուցիկ նյութ և ռումբ։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



