Երևանի կենտրոնում ավտոմեքենայի գազաբալոն է պայթել. վնասվել են ավտոմեքենաներ, կա վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր՝ մայիսի 1-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան դիմաց, ավտոմեքենայի գազաբալոն է պայթել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին երթևեկությունը Սարյան փողոցի մոտ 800 մետր հատվածում դադարեցվել է։
«Opel Combo» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5», «Toyota Camry», մեկ այլ էլեկտրական ավտոմեքենա և ևս 2-ը, որոնց մակնիշները պարզվում են։
Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС
5
Они «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»



