Երևանի կենտրոնում ավտոմեքենայի գազաբալոն է պայթել. վնասվել են ավտոմեքենաներ, կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան դիմաց, ավտոմեքենայի գազաբալոն է պայթել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին երթևեկությունը Սարյան փողոցի մոտ 800 մետր հատվածում դադարեցվել է։
«Opel Combo» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5», «Toyota Camry», մեկ այլ էլեկտրական ավտոմեքենա և ևս 2-ը, որոնց մակնիշները պարզվում են։
Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:





















































1
«Իմ ելույթը վերջին պահին չեղարկվեց». Իվետա Մուկուչյանը բացահայտել է, թե ինչու Ջենիֆեր Լոպեսի թիմը չի...
2
Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհ
3
Ո՞վ է Հայաստանում վճարում Ջենիֆեր Լոպեսի հետույքի համար
4
Իրազեկում՝ օգոստոսի կենսաթոշակի վճարման գործընթացի վերաբերյալ
5
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին