Երևանի կենտրոնում ավտոմեքենայի գազաբալոն է պայթել. վնասվել են ավտոմեքենաներ, կա վիրավոր
SOCIETYԱյսօր՝ մայիսի 1-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան դիմաց, ավտոմեքենայի գազաբալոն է պայթել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին երթևեկությունը Սարյան փողոցի մոտ 800 մետր հատվածում դադարեցվել է։
«Opel Combo» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5», «Toyota Camry», մեկ այլ էլեկտրական ավտոմեքենա և ևս 2-ը, որոնց մակնիշները պարզվում են։
Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



