Ժաննա Ստանկեւիչը՝ բրոնզե մեդալակիր
СПОРТՁյուդոյի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկեւիչը բրոնզե մեդալ է նվաճել European Judo Open Sofia միջազգային մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել գերմանացի Նայեկ Նորդմայերի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ստանկեւիչը հաղթել է հոլանդացի Բրիգիթ Էնտեին, իսկ կիսաեզրափակչում պարտվել թուրք Այսե Արկային: Բրոնզե մեդալի համար պայքարում Ժաննան հաղթել է գերմանացի Մարիա Էրտլին:
Բրոնզե մեդալից բացի, Ժաննա Ստանկեւիչը վաստակեց Օլիմպիական խաղերի ուղեգրի վարկանիշային 40 միավոր:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



