Ժաննա Ստանկեւիչը՝ բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏՁյուդոյի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկեւիչը բրոնզե մեդալ է նվաճել European Judo Open Sofia միջազգային մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել գերմանացի Նայեկ Նորդմայերի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ստանկեւիչը հաղթել է հոլանդացի Բրիգիթ Էնտեին, իսկ կիսաեզրափակչում պարտվել թուրք Այսե Արկային: Բրոնզե մեդալի համար պայքարում Ժաննան հաղթել է գերմանացի Մարիա Էրտլին:
Բրոնզե մեդալից բացի, Ժաննա Ստանկեւիչը վաստակեց Օլիմպիական խաղերի ուղեգրի վարկանիշային 40 միավոր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



