Ժաննա Ստանկեւիչը՝ բրոնզե մեդալակիր
SPORTՁյուդոյի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Ժաննա Ստանկեւիչը բրոնզե մեդալ է նվաճել European Judo Open Sofia միջազգային մրցաշարում, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել գերմանացի Նայեկ Նորդմայերի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ստանկեւիչը հաղթել է հոլանդացի Բրիգիթ Էնտեին, իսկ կիսաեզրափակչում պարտվել թուրք Այսե Արկային: Բրոնզե մեդալի համար պայքարում Ժաննան հաղթել է գերմանացի Մարիա Էրտլին:
Բրոնզե մեդալից բացի, Ժաննա Ստանկեւիչը վաստակեց Օլիմպիական խաղերի ուղեգրի վարկանիշային 40 միավոր:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



