Ռուսաստանում գրիպից արդեն 107 մարդ է մահացել
ОБЩЕСТВОՌուսաստանում գրիպից մահացածների թիվը հատել է 100-ի սահմանը, բայց դա զգալիորեն քիչ է, քան 2009-ի համաճարակի ժամանակ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: «Երեկվա դրությամբ 107 մարդ է մահացել գրիպից, որից 4-ը հղիներ, 8-ն էլ՝ երեխաներ»,-ասել է նա լրագրողներին: Նա մատնանշել է, որ մահացածները պատվաստված չեն եղել գրիպի դեմ և որպես կանոն ուշ են դիմել բժշկի: Նրանց մեծամասնությունը հիվանդ է եղել գոզի գրիպով:
ՌԴ ԱՆ կանխատեսումներով՝ գրիպի համաճարակը երկրում լիովին կդադարի փետրվարի վերջին: «Այս և հաջորդ շաբաթները պիկային են»,-ասել է Սկվորցովան:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»



