Ռուսաստանում գրիպից արդեն 107 մարդ է մահացել
SOCIETYՌուսաստանում գրիպից մահացածների թիվը հատել է 100-ի սահմանը, բայց դա զգալիորեն քիչ է, քան 2009-ի համաճարակի ժամանակ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: «Երեկվա դրությամբ 107 մարդ է մահացել գրիպից, որից 4-ը հղիներ, 8-ն էլ՝ երեխաներ»,-ասել է նա լրագրողներին: Նա մատնանշել է, որ մահացածները պատվաստված չեն եղել գրիպի դեմ և որպես կանոն ուշ են դիմել բժշկի: Նրանց մեծամասնությունը հիվանդ է եղել գոզի գրիպով:
ՌԴ ԱՆ կանխատեսումներով՝ գրիպի համաճարակը երկրում լիովին կդադարի փետրվարի վերջին: «Այս և հաջորդ շաբաթները պիկային են»,-ասել է Սկվորցովան:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



