Ռուսաստանում գրիպից արդեն 107 մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանում գրիպից մահացածների թիվը հատել է 100-ի սահմանը, բայց դա զգալիորեն քիչ է, քան 2009-ի համաճարակի ժամանակ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: «Երեկվա դրությամբ 107 մարդ է մահացել գրիպից, որից 4-ը հղիներ, 8-ն էլ՝ երեխաներ»,-ասել է նա լրագրողներին: Նա մատնանշել է, որ մահացածները պատվաստված չեն եղել գրիպի դեմ և որպես կանոն ուշ են դիմել բժշկի: Նրանց մեծամասնությունը հիվանդ է եղել գոզի գրիպով:
ՌԴ ԱՆ կանխատեսումներով՝ գրիպի համաճարակը երկրում լիովին կդադարի փետրվարի վերջին: «Այս և հաջորդ շաբաթները պիկային են»,-ասել է Սկվորցովան:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



