ՍԱՏՄ ղեկավարը հրաժարական է տվել. ո՞վ կնշանակվի այդ պաշտոնում
ПОЛИТИКА«Փաստ» թերթը տեղեկացրել էր, որ առաջիկայում աշխատանքից ազատվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը:
Եվ ահա, քիչ առաջ մեր աղբյուրները փոխանցեցին, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել:
Վերոնշյալ հրապարկման մեջ նաև նշել էինք, որ այդ պաշտոնում կնշանակվի վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»:
Կառավարության մեր աղբյուրները հաստատում են, որ հենց նա էլ նշանակվելու է Հայրապետյանի փոխարեն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



