ՍԱՏՄ ղեկավարը հրաժարական է տվել. ո՞վ կնշանակվի այդ պաշտոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթը տեղեկացրել էր, որ առաջիկայում աշխատանքից ազատվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը:
Եվ ահա, քիչ առաջ մեր աղբյուրները փոխանցեցին, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել:
Վերոնշյալ հրապարկման մեջ նաև նշել էինք, որ այդ պաշտոնում կնշանակվի վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»:
Կառավարության մեր աղբյուրները հաստատում են, որ հենց նա էլ նշանակվելու է Հայրապետյանի փոխարեն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



