ՍԱՏՄ ղեկավարը հրաժարական է տվել. ո՞վ կնշանակվի այդ պաշտոնում
POLITICS«Փաստ» թերթը տեղեկացրել էր, որ առաջիկայում աշխատանքից ազատվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը:
Եվ ահա, քիչ առաջ մեր աղբյուրները փոխանցեցին, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել:
Վերոնշյալ հրապարկման մեջ նաև նշել էինք, որ այդ պաշտոնում կնշանակվի վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը, որը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»:
Կառավարության մեր աղբյուրները հաստատում են, որ հենց նա էլ նշանակվելու է Հայրապետյանի փոխարեն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



