Ադրբեջանը կեղծում է բռնազավթված Դադիվանքի և Գանձասարի պատմությունը․ «ՀայաՔվե»
БЛОГՊատմության կեղծարար ադրբեջանցիներից մեկը վերջերս այցելել է բռնազավթված Արցախ և տեսանյութեր նկարահանել Գանձասարի, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներում:
Նա հնչեցրել է ադրբեջանական քարոզչական հիմնական թեզը, ըստ որի՝ հայերն իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել: Այս թեզն, իհարկե, նոր չէ, հնչեցվում է վերջին տարիներին և անընդհատ կրկնվում ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցերում:
Կեղծարարը որպես թիրախ էր ընտրել Արցախի առավել հայտնի երեք վանքերը՝ ցուցադրելով իբր «հայերի պատճառած վնասները»: Փաստորեն, մենք տեսնում ենք քարոզչական բնույթ ունեցող թեզի տեղայնացումը, տեղադրումը բուն հուշարձանի վրա, որտեղ ամեն մի դետալ դիտարկվում է հենց այս թեզի շրջանակում:
Պատահական չէ Արցախի երեք առավել հայտնի ու հռչակավոր վանքերի ընտրությունը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը և հատկապես Գանձասարն ու Ամարասը հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ բռնազավթվեց:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



