Ադրբեջանը կեղծում է բռնազավթված Դադիվանքի և Գանձասարի պատմությունը․ «ՀայաՔվե»
ԲԼՈԳՊատմության կեղծարար ադրբեջանցիներից մեկը վերջերս այցելել է բռնազավթված Արցախ և տեսանյութեր նկարահանել Գանձասարի, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներում:
Նա հնչեցրել է ադրբեջանական քարոզչական հիմնական թեզը, ըստ որի՝ հայերն իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել: Այս թեզն, իհարկե, նոր չէ, հնչեցվում է վերջին տարիներին և անընդհատ կրկնվում ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցերում:
Կեղծարարը որպես թիրախ էր ընտրել Արցախի առավել հայտնի երեք վանքերը՝ ցուցադրելով իբր «հայերի պատճառած վնասները»: Փաստորեն, մենք տեսնում ենք քարոզչական բնույթ ունեցող թեզի տեղայնացումը, տեղադրումը բուն հուշարձանի վրա, որտեղ ամեն մի դետալ դիտարկվում է հենց այս թեզի շրջանակում:
Պատահական չէ Արցախի երեք առավել հայտնի ու հռչակավոր վանքերի ընտրությունը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը և հատկապես Գանձասարն ու Ամարասը հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ բռնազավթվեց:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



