Ադրբեջանը կեղծում է բռնազավթված Դադիվանքի և Գանձասարի պատմությունը․ «ՀայաՔվե»
BLOGՊատմության կեղծարար ադրբեջանցիներից մեկը վերջերս այցելել է բռնազավթված Արցախ և տեսանյութեր նկարահանել Գանձասարի, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներում:
Նա հնչեցրել է ադրբեջանական քարոզչական հիմնական թեզը, ըստ որի՝ հայերն իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել: Այս թեզն, իհարկե, նոր չէ, հնչեցվում է վերջին տարիներին և անընդհատ կրկնվում ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցերում:
Կեղծարարը որպես թիրախ էր ընտրել Արցախի առավել հայտնի երեք վանքերը՝ ցուցադրելով իբր «հայերի պատճառած վնասները»: Փաստորեն, մենք տեսնում ենք քարոզչական բնույթ ունեցող թեզի տեղայնացումը, տեղադրումը բուն հուշարձանի վրա, որտեղ ամեն մի դետալ դիտարկվում է հենց այս թեզի շրջանակում:
Պատահական չէ Արցախի երեք առավել հայտնի ու հռչակավոր վանքերի ընտրությունը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը և հատկապես Գանձասարն ու Ամարասը հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ բռնազավթվեց:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



