Թուրքիայում միկրոավտոբուս է շրջվել․ կան տուժածներ
ОБЩЕСТВОԹուրքիայի Նևշեհիր նահանգում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 15 օտարերկրյա զբոսաշրջիկներ, հայտնում է IHA-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ զբոսաշրջիկները Կապադովկիա կատարած ուղեւորությունից հետո վերադառնում էին Անթալիա։
«Միկրոավտոբուսը շրջվել է Նևշեհիր նահանգի Աջիգոլ քաղաքի մոտ այն բանից հետո, երբ վարորդը կորցրել է կառավարումը անձրևոտ մայրուղու վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 15 օտարերկրյա զբոսաշրջիկ, երկու վարորդ և ուղեկցորդ։ Տուժածները հոսպիտալացվել են։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



