Թուրքիայում միկրոավտոբուս է շրջվել․ կան տուժածներ
SOCIETYԹուրքիայի Նևշեհիր նահանգում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 15 օտարերկրյա զբոսաշրջիկներ, հայտնում է IHA-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ զբոսաշրջիկները Կապադովկիա կատարած ուղեւորությունից հետո վերադառնում էին Անթալիա։
«Միկրոավտոբուսը շրջվել է Նևշեհիր նահանգի Աջիգոլ քաղաքի մոտ այն բանից հետո, երբ վարորդը կորցրել է կառավարումը անձրևոտ մայրուղու վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 15 օտարերկրյա զբոսաշրջիկ, երկու վարորդ և ուղեկցորդ։ Տուժածները հոսպիտալացվել են։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



