Թուրքիայում միկրոավտոբուս է շրջվել․ կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Նևշեհիր նահանգում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 15 օտարերկրյա զբոսաշրջիկներ, հայտնում է IHA-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ զբոսաշրջիկները Կապադովկիա կատարած ուղեւորությունից հետո վերադառնում էին Անթալիա։
«Միկրոավտոբուսը շրջվել է Նևշեհիր նահանգի Աջիգոլ քաղաքի մոտ այն բանից հետո, երբ վարորդը կորցրել է կառավարումը անձրևոտ մայրուղու վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 15 օտարերկրյա զբոսաշրջիկ, երկու վարորդ և ուղեկցորդ։ Տուժածները հոսպիտալացվել են։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



