Բարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Ժիրոնային կատալոնական դերբիում․ Յամալը՝ դուբլի հեղինակ
СПОРТԼա լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացավ կատալոնական դերբին․ «Ժիրոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային», գրում է armsport.am-ը:
Հանդիպումն ավարտվեց Հանսի Ֆլիկի թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկավ Քրիստիան Ստուանին։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Լամին Յամալը, մեկական անգամ աչքի ընկան Դանի Օլմոն և Պեդրին։ Խաղավերջին մոտ կարմիր քարտ ստացավ Ֆերան Տորեսը։
Այս խաղից հետո «Բարսելոնան» ունի 100 տոկոսանոց արդյունք և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով իր ակտիվում 15 միավոր։
«Ժիրոնան» 7 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



