Բարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Ժիրոնային կատալոնական դերբիում․ Յամալը՝ դուբլի հեղինակ
ՍՊՈՐՏԼա լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացավ կատալոնական դերբին․ «Ժիրոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային», գրում է armsport.am-ը:
Հանդիպումն ավարտվեց Հանսի Ֆլիկի թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկավ Քրիստիան Ստուանին։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Լամին Յամալը, մեկական անգամ աչքի ընկան Դանի Օլմոն և Պեդրին։ Խաղավերջին մոտ կարմիր քարտ ստացավ Ֆերան Տորեսը։
Այս խաղից հետո «Բարսելոնան» ունի 100 տոկոսանոց արդյունք և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով իր ակտիվում 15 միավոր։
«Ժիրոնան» 7 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



