Բարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Ժիրոնային կատալոնական դերբիում․ Յամալը՝ դուբլի հեղինակ
SPORTԼա լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացավ կատալոնական դերբին․ «Ժիրոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային», գրում է armsport.am-ը:
Հանդիպումն ավարտվեց Հանսի Ֆլիկի թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկավ Քրիստիան Ստուանին։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Լամին Յամալը, մեկական անգամ աչքի ընկան Դանի Օլմոն և Պեդրին։ Խաղավերջին մոտ կարմիր քարտ ստացավ Ֆերան Տորեսը։
Այս խաղից հետո «Բարսելոնան» ունի 100 տոկոսանոց արդյունք և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ ունենալով իր ակտիվում 15 միավոր։
«Ժիրոնան» 7 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



