Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը մայիսի 19-ին կործանվել է երկրի հյուսիսում՝ Արևելյան Ադրբեջան նահանգում՝ գարնանային մառախուղի ժամանակ բլրին բախվելուց հետո։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Ուղղաթիռի կործանման հիմնական պատճառը եղել է գարնանը տարածաշրջանի բարդ բնակլիմայական պայմանները, այն է՝ հանկարծակի մառախուղի թանձր զանգվածի գոյացումը բարձրություն վերցնելու ժամանակ և ուղղաթիռի բախումը լեռան հետ», -ասված է աղետի հետաքննության վերաբերյալ գերատեսչության վերջնական զեկույցում։
Գլխավոր շտաբը բացառել է, որ ուղղաթիռը կործանվել է արկի հարվածի, ռադիէլեկտրոնային պայքարի, էլեկտրամագնիսական կամ լազերային զենքի ազդեցության հետևանքով։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



