Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը մայիսի 19-ին կործանվել է երկրի հյուսիսում՝ Արևելյան Ադրբեջան նահանգում՝ գարնանային մառախուղի ժամանակ բլրին բախվելուց հետո։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Ուղղաթիռի կործանման հիմնական պատճառը եղել է գարնանը տարածաշրջանի բարդ բնակլիմայական պայմանները, այն է՝ հանկարծակի մառախուղի թանձր զանգվածի գոյացումը բարձրություն վերցնելու ժամանակ և ուղղաթիռի բախումը լեռան հետ», -ասված է աղետի հետաքննության վերաբերյալ գերատեսչության վերջնական զեկույցում։
Գլխավոր շտաբը բացառել է, որ ուղղաթիռը կործանվել է արկի հարվածի, ռադիէլեկտրոնային պայքարի, էլեկտրամագնիսական կամ լազերային զենքի ազդեցության հետևանքով։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams



