Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը մայիսի 19-ին կործանվել է երկրի հյուսիսում՝ Արևելյան Ադրբեջան նահանգում՝ գարնանային մառախուղի ժամանակ բլրին բախվելուց հետո։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Ուղղաթիռի կործանման հիմնական պատճառը եղել է գարնանը տարածաշրջանի բարդ բնակլիմայական պայմանները, այն է՝ հանկարծակի մառախուղի թանձր զանգվածի գոյացումը բարձրություն վերցնելու ժամանակ և ուղղաթիռի բախումը լեռան հետ», -ասված է աղետի հետաքննության վերաբերյալ գերատեսչության վերջնական զեկույցում։
Գլխավոր շտաբը բացառել է, որ ուղղաթիռը կործանվել է արկի հարվածի, ռադիէլեկտրոնային պայքարի, էլեկտրամագնիսական կամ լազերային զենքի ազդեցության հետևանքով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



