Հերմինե Նաղդալյանը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները
ПОЛИТИКА«168 ժամ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները: Մեր տեղեկություններով՝ պատվիրակության նոր ղեկավար կդառնա ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Այս փոփոխությունը տեղի կունենա հունվարի 25-ի ԵԽԽՎ լիագումար նստաշրջանից հետո:
Հ. Նաղդալյանի հրաժարականի պահանջը հասունացավ անցած տարվա նոյեմբերին, երբ ԵԽԽՎ հանձնաժողովներում հակահայկական երկու բանաձեւերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից», ընդունումից հետո:
Նաղդալյանը հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



