Հերմինե Նաղդալյանը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆ«168 ժամ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները: Մեր տեղեկություններով՝ պատվիրակության նոր ղեկավար կդառնա ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Այս փոփոխությունը տեղի կունենա հունվարի 25-ի ԵԽԽՎ լիագումար նստաշրջանից հետո:
Հ. Նաղդալյանի հրաժարականի պահանջը հասունացավ անցած տարվա նոյեմբերին, երբ ԵԽԽՎ հանձնաժողովներում հակահայկական երկու բանաձեւերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից», ընդունումից հետո:
Նաղդալյանը հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



