Հերմինե Նաղդալյանը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները
POLITICS«168 ժամ» թերթը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները: Մեր տեղեկություններով՝ պատվիրակության նոր ղեկավար կդառնա ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Այս փոփոխությունը տեղի կունենա հունվարի 25-ի ԵԽԽՎ լիագումար նստաշրջանից հետո:
Հ. Նաղդալյանի հրաժարականի պահանջը հասունացավ անցած տարվա նոյեմբերին, երբ ԵԽԽՎ հանձնաժողովներում հակահայկական երկու բանաձեւերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից», ընդունումից հետո:
Նաղդալյանը հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



