Մարգարիտա Գասպարյանը կմասնակցի Australian Open-ին
СПОРТՀունվարի 18-31-ը կայանալիք թենիսի «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կանանց մենախաղին կմասնակցի նաեւ Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, 21-ամյա Մարգարիտա Գասպարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաշխարհային դասակարգման՝ WTA-ի կանանց մենախաղի ցուցակում հայազգի թենիսիստուհին զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը :
Մարգարիտա Գասպարյանը ՌԴ-ի առաջատար 8 թենիսիստուհիների շարքում իրավունք է ստացել պայքարը սկսելն միանգամից հիմնական ցանցի մրցաշարից՝ առանց որակավորման փուլի մրցաշարին մասնակցելու:
Այս տարի թենիսիստուհին առաջին անգամ է մասնակցում Ավստրալիայի բաց առաջնությունը: Առաջին փուլում նրա մրցակիցը WTA-ի կանանց մենախաղի դասակարգման ցուցակում 19-րդ տեղը զբաղեցնող 28-ամյա իտալուհի Սառա Էրրանին է:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



