Մարգարիտա Գասպարյանը կմասնակցի Australian Open-ին
SPORTՀունվարի 18-31-ը կայանալիք թենիսի «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կանանց մենախաղին կմասնակցի նաեւ Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, 21-ամյա Մարգարիտա Գասպարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաշխարհային դասակարգման՝ WTA-ի կանանց մենախաղի ցուցակում հայազգի թենիսիստուհին զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը :
Մարգարիտա Գասպարյանը ՌԴ-ի առաջատար 8 թենիսիստուհիների շարքում իրավունք է ստացել պայքարը սկսելն միանգամից հիմնական ցանցի մրցաշարից՝ առանց որակավորման փուլի մրցաշարին մասնակցելու:
Այս տարի թենիսիստուհին առաջին անգամ է մասնակցում Ավստրալիայի բաց առաջնությունը: Առաջին փուլում նրա մրցակիցը WTA-ի կանանց մենախաղի դասակարգման ցուցակում 19-րդ տեղը զբաղեցնող 28-ամյա իտալուհի Սառա Էրրանին է:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



