Մարգարիտա Գասպարյանը կմասնակցի Australian Open-ին
ՍՊՈՐՏՀունվարի 18-31-ը կայանալիք թենիսի «Մեծ սաղավարտի» Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կանանց մենախաղին կմասնակցի նաեւ Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ, 21-ամյա Մարգարիտա Գասպարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաշխարհային դասակարգման՝ WTA-ի կանանց մենախաղի ցուցակում հայազգի թենիսիստուհին զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը :
Մարգարիտա Գասպարյանը ՌԴ-ի առաջատար 8 թենիսիստուհիների շարքում իրավունք է ստացել պայքարը սկսելն միանգամից հիմնական ցանցի մրցաշարից՝ առանց որակավորման փուլի մրցաշարին մասնակցելու:
Այս տարի թենիսիստուհին առաջին անգամ է մասնակցում Ավստրալիայի բաց առաջնությունը: Առաջին փուլում նրա մրցակիցը WTA-ի կանանց մենախաղի դասակարգման ցուցակում 19-րդ տեղը զբաղեցնող 28-ամյա իտալուհի Սառա Էրրանին է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



