Միջուկային համաձայնագիրն «Իրանի պատմության ոսկե էջն է». Ռոուհանի
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Հասան Ռոուհանին միջուկային գործարքի կնքումն անվանել է «ոսկե էջ՝ Իրանի պատմության մեջ», հաղորդում է Reuters-ը:
Այս մասին նա հայտարարել է՝ պետական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ:
Ռոուհանին գտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունը բարձրացնում է ազգային վստահությունը:
Նա նաև տվյալ գործարքը «շրջադարձային պահ» է անվանել երկրի տնտեսության զարգացման մեջ:
Ինչպես հայտնի է դարձել, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները հանելու մասին հրամանագիրը: ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Ջոն Քերին պարզաբանել է, որ ՄԱԳԱՏԷ-ի վերջնական հայտարարագրում հաստատվել է Իրանի կողմից միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի պայմանների իրականացումը:
1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
Что такое хантавирус и как он распространяется?
3
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?



