Միջուկային համաձայնագիրն «Իրանի պատմության ոսկե էջն է». Ռոուհանի
INTERNATIONAL NEWSԻրանի նախագահ Հասան Ռոուհանին միջուկային գործարքի կնքումն անվանել է «ոսկե էջ՝ Իրանի պատմության մեջ», հաղորդում է Reuters-ը:
Այս մասին նա հայտարարել է՝ պետական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ:
Ռոուհանին գտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունը բարձրացնում է ազգային վստահությունը:
Նա նաև տվյալ գործարքը «շրջադարձային պահ» է անվանել երկրի տնտեսության զարգացման մեջ:
Ինչպես հայտնի է դարձել, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները հանելու մասին հրամանագիրը: ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Ջոն Քերին պարզաբանել է, որ ՄԱԳԱՏԷ-ի վերջնական հայտարարագրում հաստատվել է Իրանի կողմից միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի պայմանների իրականացումը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



