Միջուկային համաձայնագիրն «Իրանի պատմության ոսկե էջն է». Ռոուհանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոուհանին միջուկային գործարքի կնքումն անվանել է «ոսկե էջ՝ Իրանի պատմության մեջ», հաղորդում է Reuters-ը:
Այս մասին նա հայտարարել է՝ պետական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ:
Ռոուհանին գտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունը բարձրացնում է ազգային վստահությունը:
Նա նաև տվյալ գործարքը «շրջադարձային պահ» է անվանել երկրի տնտեսության զարգացման մեջ:
Ինչպես հայտնի է դարձել, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները հանելու մասին հրամանագիրը: ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Ջոն Քերին պարզաբանել է, որ ՄԱԳԱՏԷ-ի վերջնական հայտարարագրում հաստատվել է Իրանի կողմից միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի պայմանների իրականացումը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



