Երևանցու հարկերը քամուն են տալիս չհիմնավորված ծախսերով, թիթիզություններով. Սամսոն Գրիգորյան
ВИДЕО«Երևանի քաղաքապետարանում գնումների, սպասարկման, շինթույլտվությունների, ասֆալտապատման, քանդման և այլ գործընթացներում կոռուպցիոն ռիսկեր կան։
Պետք չէ հեծանիվ հորինել։ Տրվում են շինթույլտվություններ՝ առանց որևէ տրամաբանության։ Խոստացել էին, որ տարածքը պետք է դառնա անտառ, մեկ էլ հանկարծ դառնում է շինհրապարակ։
Այսօրվա մեկ-երկու կոպեկի համար քաղաքը տասնյակ տարիներով խնդիրներ է ունենալու։
Սա այն պարագայում, երբ մանուկները չունեն խաղաղահրապարակներ, չկան նորմալ պուրակներ, այգիներ։ Երևանցու հարկերը քամուն են տալիս չհիմնավորված ծախսերով ու թիթիզություններով։ Աջափնյակում մետրո կառուցելուց են խոսում, բայց Աջափնյակը կենտրոնին կապող ճանապարհը, որի մի գիծը գողացան, արդեն տևական ժամանակ է՝չեն կարողանում կարգի բերել ու այդպիսով խցանումներից ազատվել»։
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամսոն Գրիգորյանը հարցազրույց է տվել NewDay.am-ին։
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»



