Երևանցու հարկերը քամուն են տալիս չհիմնավորված ծախսերով, թիթիզություններով. Սամսոն Գրիգորյան
VIDEO«Երևանի քաղաքապետարանում գնումների, սպասարկման, շինթույլտվությունների, ասֆալտապատման, քանդման և այլ գործընթացներում կոռուպցիոն ռիսկեր կան։
Պետք չէ հեծանիվ հորինել։ Տրվում են շինթույլտվություններ՝ առանց որևէ տրամաբանության։ Խոստացել էին, որ տարածքը պետք է դառնա անտառ, մեկ էլ հանկարծ դառնում է շինհրապարակ։
Այսօրվա մեկ-երկու կոպեկի համար քաղաքը տասնյակ տարիներով խնդիրներ է ունենալու։
Սա այն պարագայում, երբ մանուկները չունեն խաղաղահրապարակներ, չկան նորմալ պուրակներ, այգիներ։ Երևանցու հարկերը քամուն են տալիս չհիմնավորված ծախսերով ու թիթիզություններով։ Աջափնյակում մետրո կառուցելուց են խոսում, բայց Աջափնյակը կենտրոնին կապող ճանապարհը, որի մի գիծը գողացան, արդեն տևական ժամանակ է՝չեն կարողանում կարգի բերել ու այդպիսով խցանումներից ազատվել»։
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամսոն Գրիգորյանը հարցազրույց է տվել NewDay.am-ին։
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



