Երևանցու հարկերը քամուն են տալիս չհիմնավորված ծախսերով, թիթիզություններով. Սամսոն Գրիգորյան
ՎԻԴԵՈ«Երևանի քաղաքապետարանում գնումների, սպասարկման, շինթույլտվությունների, ասֆալտապատման, քանդման և այլ գործընթացներում կոռուպցիոն ռիսկեր կան։
Պետք չէ հեծանիվ հորինել։ Տրվում են շինթույլտվություններ՝ առանց որևէ տրամաբանության։ Խոստացել էին, որ տարածքը պետք է դառնա անտառ, մեկ էլ հանկարծ դառնում է շինհրապարակ։
Այսօրվա մեկ-երկու կոպեկի համար քաղաքը տասնյակ տարիներով խնդիրներ է ունենալու։
Սա այն պարագայում, երբ մանուկները չունեն խաղաղահրապարակներ, չկան նորմալ պուրակներ, այգիներ։ Երևանցու հարկերը քամուն են տալիս չհիմնավորված ծախսերով ու թիթիզություններով։ Աջափնյակում մետրո կառուցելուց են խոսում, բայց Աջափնյակը կենտրոնին կապող ճանապարհը, որի մի գիծը գողացան, արդեն տևական ժամանակ է՝չեն կարողանում կարգի բերել ու այդպիսով խցանումներից ազատվել»։
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամսոն Գրիգորյանը հարցազրույց է տվել NewDay.am-ին։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



