Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սատանան մանրուքների մեջ է. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում արդիական է դարձել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու հարցը ՌԴ «Ռոսսելխոզնադզորի»՝ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքին կապելը: Արդյո՞ք այդպես է, թե՞ ուղղակի այդ երկու գործընթացները սատանայական համընկնման մեջ են հայտնվել: Իհարկե, բացառել քաղաքական գործոնը, տարրական միամտություն կլինի: Սակայն այստեղ այլ ենթաշերտեր էլ կան: Բանն այն է, որ Հայաստանից կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան այնքան էլ նշանակալից չէ՝ համեմատած այլ արտահանումների հետ, օրինակ՝ սպիրտային խմիչքներ, ձուկ, ձկնամթերք, միրգ, բանջարեղեն, պահածոներ և այլն:

Իսկ ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ՌԴ իշխանությունը սովորաբար ինչ-որ երկրի պատժելու համար թիրախավորում է այդ երկրի համար զգայուն ճյուղը, օրինակ՝ ժամանակին Վրաստանի դեպքում դա գինին ու «Բորժոմին» էր: Իհարկե, կրկնում ենք, «կաթնամթերքային» այս պատմությունը գուցե ընդամենը նախազգուշացում է, բայց, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է: Փաստ է այն, որ այդ երկու գործընթացները համընկել են... Սակայն, չգիտես ինչու, տեղեկատվական հոսքերում մոռացվում են այդ ամենին նախորդած մի քանի այլ, այսպես ասած, կարևոր մանրուքներ: Նշենք դրանք: Նախ՝ մոտ երկու ամիս առաջ առանց լուրջ պարզաբանման սեփական դիմումի համաձայն պաշտոնը լքել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը, որը այդ պաշտոնը՝ լավ թե վատ (հանուն արդարության՝ առավելապես լավ), զբաղեցրել էր «թավշյա հեղափոխությունից» հետո: Ամեն դեպքում, սա այն բացառիկ դեպքերից էր, որ «թավշյա հեղափոխությունից» հետո կառույցի ղեկավար էր նշանակվել համապատասխան մասնագիտությամբ, կառույցում աշխատած և գործից տեղյակ անձ:

Չար լեզուներն ասում են, որ Ավետիսյանը ուղղակի չի դիմացել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ճնշումներին, որը փորձում է ամեն տեղ իր մարդկանց խցկել՝ բնականաբար հաշվի չառնելով մասնագիտական գիտելիքները: Ի վերջո, հավանաբար Արայիկ Հարությունյանի ջանքերով, նշանակվել է ՍԱՏՄ այլ ղեկավար, և, բնականաբար, ոչ մասնագետ, ավելի կոնկրետ՝ ֆինանսական ոլորտում երկար տարիներ աշխատած տնտեսագետ: Դա ոչինչ, տեսչական մարմնի ղեկավար կարող է լինել ոչ մասնագետ, ի վերջո ղեկավարը աշխատանքների կազմակերպիչն է, իսկ կաշխատեն մասնագետ տեղակալները: Բայց... կարճ ժամանակ անց աշխատանքից ազատվել են ՍԱՏՄ պետի՝ առանց բացառության բոլոր տեղակալները: Սա էլ՝ երկրորդ հերթին: Երրորդ հերթին՝ ՍԱՏՄ պետը մինչ հիմա ոչ մի տեղակալ չունի, մի տեսակ ինչ-որ Ռեմբո է, որը միայնակ է պայքարում հայ ժողովրդի սննդային անվտանգության համար: Բնականաբար, այդ ամենին հետևել են համապատասխան արդյունքները:

Մասնավորապես, անհասկանալի իրավիճակ է ստեղծվել պարարտանյութերի՝ Հայաստան ներկրման հարցում, չխորանանք դրա մեջ, բայց, իհարկե, գարունը իր ճշտումները կմտցնի այդ հարցում, հնարավոր է՝ ճանապարհներ փակելու տեսքով. ի վերջո, գյուղացիներին պարարտանյութեր են պետք: Երկրորդ ահազանգը մեզ հայտնի դեպքն է՝ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը: Սպասենք երրորդին... ամենայն հավանականությամբ, դա կլինի Ռուսաստան հայկական ծիրանի արտահանման արգելքը, դժվար չէ ինչ-որ միջատ գտնել ծիրանի մեջ: Եվ այստեղ, ամենայն հավանականությամբ, հարցը միայն Հռոմի ստատուտը չէ: Այստեղ հարցն այն է, որ ֆինանսիստը պետք է զբաղվի ֆինանսներով, բժիշկը՝ բժշկությամբ, իսկ լրագրողը՝ լրագրությամբ, քանի որ այդ կերպ նրանք ավելի պիտանի կլինեն հայ հասարակությանը և պետականությանը, քանի որ իրենց համար անհասկանալի ոլորտում «հեղափոխություն իրականացնելը» նրանց համար նման է «մութ սենյակում սև կատու բռնելուն, մանավանդ որ այն չկա»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»