Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սատանան մանրուքների մեջ է. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում արդիական է դարձել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու հարցը ՌԴ «Ռոսսելխոզնադզորի»՝ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքին կապելը: Արդյո՞ք այդպես է, թե՞ ուղղակի այդ երկու գործընթացները սատանայական համընկնման մեջ են հայտնվել: Իհարկե, բացառել քաղաքական գործոնը, տարրական միամտություն կլինի: Սակայն այստեղ այլ ենթաշերտեր էլ կան: Բանն այն է, որ Հայաստանից կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան այնքան էլ նշանակալից չէ՝ համեմատած այլ արտահանումների հետ, օրինակ՝ սպիրտային խմիչքներ, ձուկ, ձկնամթերք, միրգ, բանջարեղեն, պահածոներ և այլն:

Իսկ ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ՌԴ իշխանությունը սովորաբար ինչ-որ երկրի պատժելու համար թիրախավորում է այդ երկրի համար զգայուն ճյուղը, օրինակ՝ ժամանակին Վրաստանի դեպքում դա գինին ու «Բորժոմին» էր: Իհարկե, կրկնում ենք, «կաթնամթերքային» այս պատմությունը գուցե ընդամենը նախազգուշացում է, բայց, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է: Փաստ է այն, որ այդ երկու գործընթացները համընկել են... Սակայն, չգիտես ինչու, տեղեկատվական հոսքերում մոռացվում են այդ ամենին նախորդած մի քանի այլ, այսպես ասած, կարևոր մանրուքներ: Նշենք դրանք: Նախ՝ մոտ երկու ամիս առաջ առանց լուրջ պարզաբանման սեփական դիմումի համաձայն պաշտոնը լքել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը, որը այդ պաշտոնը՝ լավ թե վատ (հանուն արդարության՝ առավելապես լավ), զբաղեցրել էր «թավշյա հեղափոխությունից» հետո: Ամեն դեպքում, սա այն բացառիկ դեպքերից էր, որ «թավշյա հեղափոխությունից» հետո կառույցի ղեկավար էր նշանակվել համապատասխան մասնագիտությամբ, կառույցում աշխատած և գործից տեղյակ անձ:

Չար լեզուներն ասում են, որ Ավետիսյանը ուղղակի չի դիմացել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ճնշումներին, որը փորձում է ամեն տեղ իր մարդկանց խցկել՝ բնականաբար հաշվի չառնելով մասնագիտական գիտելիքները: Ի վերջո, հավանաբար Արայիկ Հարությունյանի ջանքերով, նշանակվել է ՍԱՏՄ այլ ղեկավար, և, բնականաբար, ոչ մասնագետ, ավելի կոնկրետ՝ ֆինանսական ոլորտում երկար տարիներ աշխատած տնտեսագետ: Դա ոչինչ, տեսչական մարմնի ղեկավար կարող է լինել ոչ մասնագետ, ի վերջո ղեկավարը աշխատանքների կազմակերպիչն է, իսկ կաշխատեն մասնագետ տեղակալները: Բայց... կարճ ժամանակ անց աշխատանքից ազատվել են ՍԱՏՄ պետի՝ առանց բացառության բոլոր տեղակալները: Սա էլ՝ երկրորդ հերթին: Երրորդ հերթին՝ ՍԱՏՄ պետը մինչ հիմա ոչ մի տեղակալ չունի, մի տեսակ ինչ-որ Ռեմբո է, որը միայնակ է պայքարում հայ ժողովրդի սննդային անվտանգության համար: Բնականաբար, այդ ամենին հետևել են համապատասխան արդյունքները:

Մասնավորապես, անհասկանալի իրավիճակ է ստեղծվել պարարտանյութերի՝ Հայաստան ներկրման հարցում, չխորանանք դրա մեջ, բայց, իհարկե, գարունը իր ճշտումները կմտցնի այդ հարցում, հնարավոր է՝ ճանապարհներ փակելու տեսքով. ի վերջո, գյուղացիներին պարարտանյութեր են պետք: Երկրորդ ահազանգը մեզ հայտնի դեպքն է՝ Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը: Սպասենք երրորդին... ամենայն հավանականությամբ, դա կլինի Ռուսաստան հայկական ծիրանի արտահանման արգելքը, դժվար չէ ինչ-որ միջատ գտնել ծիրանի մեջ: Եվ այստեղ, ամենայն հավանականությամբ, հարցը միայն Հռոմի ստատուտը չէ: Այստեղ հարցն այն է, որ ֆինանսիստը պետք է զբաղվի ֆինանսներով, բժիշկը՝ բժշկությամբ, իսկ լրագրողը՝ լրագրությամբ, քանի որ այդ կերպ նրանք ավելի պիտանի կլինեն հայ հասարակությանը և պետականությանը, քանի որ իրենց համար անհասկանալի ոլորտում «հեղափոխություն իրականացնելը» նրանց համար նման է «մութ սենյակում սև կատու բռնելուն, մանավանդ որ այն չկա»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք Չալաբյան