ԻՊ-ի զինյալներից մեկը հրապարակավ մահապատժի Է ենթարկել սեփական մորը
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության անդամներից մեկը Սիրիայի Ռաքա քաղաքում մահապատժի Է ենթարկել սեփական մորը: Այդ մասին, հայտնել Է Սիրիայում մարդու իրավունքների գծով դիտորդական խումբը:
Պատճառը 40-ամյա կնոջ փորձերն Էին որդուն համոզել՝ լքելու ԻՊ-ի շարքերը: Երիտասարդն այդ մասին զեկուցել Է խմբավորման տեղական ղեկավարությանը, եւ կնոջը բռնել են:
ԻՊ-ի որոշմամբ՝ հունվարի 6-ին որդին հրապարակավ մորը մահապատժի Է ենթարկել փոստային բաժանմունքի մոտ, որտեղ նա աշխատում Էր:
Խորհրդի տվյալներով՝ ԻՊ-ի հռչակումից հետո անցած 18 ամսվա ընթացքում խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել ավելի քան 2 հազար խաղաղ սիրիացիների, որոնք հրաժարվել են համագործակցել ահաբեկիչների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
3
Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?
4
Что такое хантавирус и как он распространяется?
5
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов



