ԻՊ-ի զինյալներից մեկը հրապարակավ մահապատժի Է ենթարկել սեփական մորը
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության անդամներից մեկը Սիրիայի Ռաքա քաղաքում մահապատժի Է ենթարկել սեփական մորը: Այդ մասին, հայտնել Է Սիրիայում մարդու իրավունքների գծով դիտորդական խումբը:
Պատճառը 40-ամյա կնոջ փորձերն Էին որդուն համոզել՝ լքելու ԻՊ-ի շարքերը: Երիտասարդն այդ մասին զեկուցել Է խմբավորման տեղական ղեկավարությանը, եւ կնոջը բռնել են:
ԻՊ-ի որոշմամբ՝ հունվարի 6-ին որդին հրապարակավ մորը մահապատժի Է ենթարկել փոստային բաժանմունքի մոտ, որտեղ նա աշխատում Էր:
Խորհրդի տվյալներով՝ ԻՊ-ի հռչակումից հետո անցած 18 ամսվա ընթացքում խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել ավելի քան 2 հազար խաղաղ սիրիացիների, որոնք հրաժարվել են համագործակցել ահաբեկիչների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



