ԻՊ-ի զինյալներից մեկը հրապարակավ մահապատժի Է ենթարկել սեփական մորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության անդամներից մեկը Սիրիայի Ռաքա քաղաքում մահապատժի Է ենթարկել սեփական մորը: Այդ մասին, հայտնել Է Սիրիայում մարդու իրավունքների գծով դիտորդական խումբը:
Պատճառը 40-ամյա կնոջ փորձերն Էին որդուն համոզել՝ լքելու ԻՊ-ի շարքերը: Երիտասարդն այդ մասին զեկուցել Է խմբավորման տեղական ղեկավարությանը, եւ կնոջը բռնել են:
ԻՊ-ի որոշմամբ՝ հունվարի 6-ին որդին հրապարակավ մորը մահապատժի Է ենթարկել փոստային բաժանմունքի մոտ, որտեղ նա աշխատում Էր:
Խորհրդի տվյալներով՝ ԻՊ-ի հռչակումից հետո անցած 18 ամսվա ընթացքում խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել ավելի քան 2 հազար խաղաղ սիրիացիների, որոնք հրաժարվել են համագործակցել ահաբեկիչների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



