ԶՊՄԿ-ն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը համագործակցում են
ОБЩЕСТВОԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը համագործակցում են` ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու, ոլորտին անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ:
Փետրվարի 17-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում, օգտակար հանածոների հարստացում մասնագիտությունների հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսանողները արտադրական պրակտիկայի շրջանակում այցելեցին ԶՊՄԿ:
Նրանք տեղում ծանոթացան կատարվող աշխատանքներին, շրջեցին բացահանքի տարածքում, եղան հասրտացուցիչ ֆաբրիկայում, ստացան հետաքրքրող հարցերի պատասխանները:
Պրակտիկայի ղեկավար, ընդերքաբանության և շինարարության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիմեյա Աղամյանն ընդգծեց արտադրական պրակտիկայի կարևորությունը հատկապես լեռնահանքային ոլորտի մասնագետների կայացման գործում և ապագա մասնագետների համար տեսական գիտելիքներից զատ` նման այցերի հաճախականության ապահովումը:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



