ԶՊՄԿ-ն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը համագործակցում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը համագործակցում են` ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու, ոլորտին անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ:
Փետրվարի 17-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում, օգտակար հանածոների հարստացում մասնագիտությունների հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսանողները արտադրական պրակտիկայի շրջանակում այցելեցին ԶՊՄԿ:
Նրանք տեղում ծանոթացան կատարվող աշխատանքներին, շրջեցին բացահանքի տարածքում, եղան հասրտացուցիչ ֆաբրիկայում, ստացան հետաքրքրող հարցերի պատասխանները:
Պրակտիկայի ղեկավար, ընդերքաբանության և շինարարության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիմեյա Աղամյանն ընդգծեց արտադրական պրակտիկայի կարևորությունը հատկապես լեռնահանքային ոլորտի մասնագետների կայացման գործում և ապագա մասնագետների համար տեսական գիտելիքներից զատ` նման այցերի հաճախականության ապահովումը:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



