ԶՊՄԿ-ն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը համագործակցում են
SOCIETYԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը համագործակցում են` ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու, ոլորտին անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ:
Փետրվարի 17-ին ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում, օգտակար հանածոների հարստացում մասնագիտությունների հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսանողները արտադրական պրակտիկայի շրջանակում այցելեցին ԶՊՄԿ:
Նրանք տեղում ծանոթացան կատարվող աշխատանքներին, շրջեցին բացահանքի տարածքում, եղան հասրտացուցիչ ֆաբրիկայում, ստացան հետաքրքրող հարցերի պատասխանները:
Պրակտիկայի ղեկավար, ընդերքաբանության և շինարարության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիմեյա Աղամյանն ընդգծեց արտադրական պրակտիկայի կարևորությունը հատկապես լեռնահանքային ոլորտի մասնագետների կայացման գործում և ապագա մասնագետների համար տեսական գիտելիքներից զատ` նման այցերի հաճախականության ապահովումը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



