Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Կրթության ոլորտը՝ քաղաքական ճահճում. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Անկախությունից հետո միշտ էլ խոսվել է կրթական համակարգը, մասնավորաբար դպրոցներն ու բուհերը ապաքաղաքականացնելու անհրաժեշտության մասին։ Կրթական հաստատությունների ապաքաղաքականացման դեպքում այդ միավորները լիովին կարող են կենտրոնանալ մասնագիտացման և կրթության որակի վրա։ Եվ իշխանափոխության հասնելու ճանապարհին այս թեման հմտորեն օգտագործում էր Փաշինյանը։ Դեռևս 2018-ի ապրիլի 15-ին, խոսելով բուհերի քաղաքականացված լինելու մասին, նա հայտարարում էր, որ բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինել որևէ բուհի ռեկտոր, և բոլոր բուհերը պետք է անցնեն 100 տոկոսանոց ինքնակառավարման։

Կրթության ոլորտի հաստատությունների ապաքաղաքականացման մասին իշխանությունների պնդումները շարունակվեցին նաև Փաշինյանի կառավարման շրջանում։ Օրինակ՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, նախկինում ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արայիկ Հարությունյանը տարբեր առիթներով նշում էր բուհերի ապաքաղաքականացման մասին: Իսկ 2019 թվականի փետրվարին անգամ իրեն իրավունք էր վերապահում հայտարարել, թե բուհերի 99 տոկոսը ապաքաղաքականացվել է: Բայց ինչպես Փաշինյանի ու նրա թիմակիցների մյուս հավաստիացումների դեպքում, այս պարագայում ևս հակառակ իրողությանը բախվեցինք։ Իշխանություններն ամեն ջանք գործադրեցին, որպեսզի կրթական համակարգն ընդգրկող հաստատությունները, մասնավորապես բուհերը, ինքնակառավարման հնարավորություն չունենան և կախվածության մեջ լինեն իշխող քաղաքական ուժի որոշումներից։

Այդպիսով, իշխանությունները նախ բուհերի կառավարման խորհուրդներում խցկեցին կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին, ապա սկսեցին բուհերի ռեկտորների պաշտոններում նշանակել իրենց թիմակիցներին, քաղաքական հայացքներով իրենց հարող կամ առնվազն լոյալ անհատների։ Հատկապես աչքի է զարնում այն օրինակը, որ ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ապա նաև ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը կուրծք էր ծեծում Փաշինյանի համար, դառնալով ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ապա ռեկտոր, հայտարարում էր, թե եկել է որպես ապակուսակցական և ապաքաղաքական մարդ, և համալսարանն այլևս չի տեսնելու այն, ինչ տեսել է անցյալում։

Պարզ է՝ իշխանությունները գործում են հետևյալ տրամաբանությամբ. երբ բուհերը և այլ կրթական հաստատությունները վերահսկելի լինեն, ապա իրենք բուհական համակարգի հետ ինչ փոփոխություն ցանկանան, կարող են անել, օրինակ՝ բուհերը միավորել, կրճատել, այլ քաղաք տեղափոխել, քայքայել բուհերի արժեհամակարգային կոդեքսը և այլն, և այդ համակարգի ներսում համատարած ընդվզման ալիք չի բարձրանա։ Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ եթե բուհերի ղեկավար մարմիններում իշխող քաղաքական ուժի հետ կապված մարդիկ են, ապա նրանք պետք է առաջնորդվեն իշխանությունների հրահանգներով, որոնք շատ դեպքերում կարող են լինել զուտ քաղաքական բնույթի։ Ամիսներ առաջ դեպքեր գրանցվեցին, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների դասաժամերը սկսեցին կրճատել, կամ էլ կասեցվեցին նրանց հետ կնքված պայմանագրերը։ Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե լուրջ ճնշումներ են գործադրվում ամբիոնների վրա, որպեսզի ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հնարավորինս վտարեն լսարաններից։ Դրանից հետո բուհերի ռեկտորներն ու ամբիոնները սկսեցին հերքել դասաժամերի կրճատումների քաղաքական ուղղվածությունը, թե նման երևույթ հնարավոր չէ, բայց ժամանակը ցույց է տալիս, որ, ինչպես միշտ, այս քաղաքական ուժն ու դրա հետ կապված բոլորը շարունակաբար ստում են:

Այս անգամն էլ բացառություն չէ: Հասկանալի է, որ ռեկտորներն ինքնագլուխ չեն, և այդ ամենն արվում է իշխանական հրահանգներին և քաղաքական «գծին» համապատասխան։ Պատահական չէ, որ նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ սկսել են համատարած ձևով ընդդիմադիր դասախոսների դասաժամերը կրճատել, տարբեր առիթներով դադարեցնել նրանց գործունեությունը բուհերում նույնիսկ այն պայմաններում, երբ որ նրանցից շատերն իրենց ոլորտների լավագույն մասնագետներից են ու գիտելիքների ահռելի բազա կարող են ապահովել ուսանողների համար։

Այս իշխանությունները չորս տարուց ավելի ամեն օր ապացուցում են, որ կրթության որակը, ընդհանրապես կրթությունը իրենց շատ քիչ է հետաքրքրում, կարևորն այն է, որ իրենց քաղաքական ծրագրերը մեկը մյուսի հետևից իրականություն դառնան, իսկ երիտասարդությունն ինչքան թերի կրթված լինի, այնքան լավ իրենց համար, քանի որ այդպիսով նախ՝ կյանքի կկոչեն իրենց նպատակները, և հետո՝ նրանց ավելի հեշտ կլինի մանիպուլացնել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»